«Փաստ»․ Հստակ մշակված ռազմավարություն․ արևմտյան հայտնի կենտրոններից սնվող որոշ իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ սկսել են իմիտացիոն «կոշտ» քննադատություն հնչեցնել իշխանության հասցեին

«Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական զարգացումներում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում հասարակական սեկտորի ընդգծված մի հատվածը, իսկ առավել ակտիվը արևմտյան հայտնի կենտրոններից ֆինանսավորվող տարբեր իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ։

Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ այդ միավորները ակնհայտ երկդիմի խաղ են սկսել իշխանությունների նկատմամբ. նրանք «կոշտ» գնահատականներ են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության գործունեության վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ նույն շրջանակները բացահայտ օժանդակություն են ստանում պետությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա բնավ զարմանալի չէ, քանի որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, հստակ մշակված ռազմավարություն է։ Այս սեգմենտի որոշ ներկայացուցիչներ իշխանության հորդորով շատ արագ դառնում են տվյալ ոլորտի «պրոֆեսիոնալ մասնագետ» և տարբեր ձևաչափերով քննադատում են իշխանության այս կամ այն քայլերը, որոնք պետք է «քննադատվեն», միևնույն ժամանակ առավել կարևոր թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացնում իշխանության քիմքին հաճելի տեսանկյունից։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա հստակ մշակված քայլերի հաջորդականություն է, քանի որ այս կերպ նրանք փորձում են զուտ իմիտացիոն ֆոն ապահովել դաշտում՝ մի կողմից հասարակական սեկտորի ակտիվության և օբյեկտիվության պատրանք ստեղծելու, մյուս կողմից՝ այլ քննադատություններն ու նման փորձերը «փակելու» նպատակով։

Ըստ այդմ, թե՛ «քննադատական», թե՛ «փակող» հայտարարությունների ու կարծիքների առումով առկա է հստակ դերաբաշխում՝ բնապահպանական, իրավական, քաղաքացիական, սոցիալական և այլն»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով