Փաշինյան Նիկո՛լ, քեզ տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու

                                 

                                                      «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ  Նիկոլին»

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում, կրկնակի հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, տիրում է անարխիա ու անկառավարելիություն, և Հայաստանի Կառավարության ազդեցությունից ու վերահսկողությունից դուրս են եկել Հայաստանի քաղաքական և տնտեսական գործընթացներն, ինչի արդյունքում էլ Հայաստանի բնակիչների անվստահությունն ու հիասթափությունը հասել է իր գագաթնակետին:

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ Հայ Ժողովուրդը տեսավ և համոզվեց, որ Հայաստանի իշխանությունը, բացի պոպուլիստ և էմոցիոնալ, քաոս և անհարմարություններ առաջացնող մանիպուլյացիոն  որոշումներից, ունակ չէ արդյունավետ աշխատել ու պահանջված արդյունքներ ապահովել:

Սույն թվականի փետրվարի 20-ին «Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլին և Հայաստանի գործող կառավարությանը ներկայացրել էր քաղաքական, սոցիալական և տնտեսական 10 կարևորագույն պահանջ, որոնց իրականացումը կնպաստի Հայաստանում բնակվող բոլոր ընտանիքների սոցիալական վիճակի և Հայաստանի տնտեսության բարելավմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնում և տեղեկացնում ենք, որ, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով,  սույն թվականի մարտի 16-ին, Հայաստանի Կառավարության առաջարկով, Հայաստանի Ազգային Ժողովը երկրում հայտարարել էր            30-օրյա ժամկետով Արտակարգ դրություն և ավելացրել ևս 30 օր, ուստի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված 10 պահանջներն իրականացնելու և Փաշինյան Նիկոլի՝ դրանց վերաբերյալ հայտարարություն  անելու 50-օրյա ժամանակը երկարաձգել էինք ևս 30 օր, և վերջնաժամկետը լրանում է այսօր՝ մայիսի 7-ին:

«Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլին տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու, ավելին, զգուշացնում ենք Փաշինյան Նիկոլին, որ, մայիսի     14-ից՝ Արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո, չփորձի Հայաստանում արգելել բացօթյա հավաքները, բացօթյա միտինգները և քաղաքական այլ միջոցառումները (նույն սկզբունքով՝ սույն թվականի ապրիլի 16-ից Հայաստանում բազմահազար աշխատատեղերով աշխատող ձեռնարկություններին տրված աշխատելու թույլատվությունն իր մեջ պարունակում էր/է կոնկրետ կոռուպցիա), հակառակ դեպքում Հայ Ժողովրդի համար ակնհայտ կդառնա, որ Հայաստանում երկու անգամ հայտարարված Արտակարգ դրության ռեժիմն ուղղված էր ոչ թե                         COVID 19-ից բնակիչների առողջության պահպանմանն, այլ բացառապես նպատակ ուներ ևս երկու ամիս ստորաբար երկարաձգել Փաշինյան Նիկոլի անփառունակ և կործանվող իշխանությունը՝ վախենալով «Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպվելիք բացօթյա քաղաքական հուժկու միտինգներից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հաստատում է, որ, Հայաստանում հայտարարված Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ ինքս ղեկավարելու եմ Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ և արդար պայքարը՝ հեռացնելով   Փաշինյան  Նիկոլին   Հայաստանի  վարչապետի  պաշտոնից՝ ձևավորելով Հայաստանի հաջորդ՝ ազգայինպետական  իշխանություն:

«Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան»

կուսակցության   Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով