Նրանք նպատակ էին հետապնդում իշխանությանը տիրելու, որովհետև սոված էին.Հենրիխ Դանիելյան

Контрабандист — это единственный честный вор, ведь крадет он только у государства.

Ընդդիմադիր Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր թալանելու մեջ։ Վարչապետ Փաշինյանը զբաղված է բյուջեի օրինական թալանով և մաքսանենգությամբ։ Իրենք իրենց օրինակով ցույց են տալիս, որ իրականում թքած ունեին ժողովրդի վրա։ Նրանք նպատակ էին հետապնդում իշխանությանը տիրելու, որովհետև սոված էին։ Իրենք ժողովրդի մասին չէին մտածում։ Իրենց ուզածը երկու միլիոնով վերանորոգված կառավարական տունն էր, թիկնազորը, բյուջեի հաշվին ճոխ ու շռայլ շրջագայությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրենց քայլի միակ նպատակը թալանն ա։ Դե, պետական ամենաբարձր մակարդակով կազմակերպված մաքսանենգությունն էլ վերջին աստիճանը։ Երկու անգամ Ռուսաստանում ձերբակալված ծխախոտը, այդ նույն ծխախոտի՝ Ադրբեջանում հայտնվելը, 20 միլիարդի ադամանդի գործը։ Էդ մարդիկ ժողովրդին մի ձեռքով շոյում են, մյուսով՝ թալանում:

Հենրիխ Դանիելյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով