«Մենք կողմ ենք քվեարկելու կոնվենցիաին».Լիլիթ Մակունց

Ազգային ժողովն այսօր վավերացրեց  «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ  էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, ի պատասխան Պետրոսյանի այն մտահոգությունների, որ կոնվենցիան վտանգավոր դրույթներ ունի, հայտարարեց, որ այդ կոնվենցիային հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել  ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում և՝ «Բարգավաճ Հայաստանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են ազդել Ձեր դիրքորոշման վրա, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից: Այս կոնվենցիան դեմ է մանկապղծությանը, կանխելու է մանկապղծությունը Հայաստանում, և հետևաբար՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս համաձայնագրի վավերացմանը»,- ասաց  Մակունցը:

Համաձայնագիրն ԱԺ-ն վավերացրեց 79 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով