Կենտրոնականի ոստիկանները տերմինալներից գողություն կատարողների խումբ են բռնել

Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ:

Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդի և բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Պարզվել է նաև, որ մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդները ձերբակալվել են։
Քննությունը շարունակվում է։

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով