Ինչ ուզում եք արեք, քանզի ճաղերի ետևում հայտնվելու ձեր օրերը հաշված են

Իմ գնահատմամբ, մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում։ Սովորաբար, նման փոփոխությունները բերում են իրենց հետ հասարակությունում նոր սպասումներ և դրանով ժամանակ շահում իշխանության պահպանման համար։ Ըստ այդմ պետք է հեռացվեն առնվազն 2 ամենախոշոր բացթողումների համար մեղավոր նշանակված անձինք։ Ըստ իս, մեկը դա Փոխ – Վարչապետ Մհեր Գրիգորյանն է, որին կմեղադրեն գազի հետ կապված բանակցությունները տանուլ տալու մեջ և Առողջապահության նախարարն, որին կմեղադրեն իրավիճակային սխալ որոշումների մեջ։ Կասկած չունեմ, որ չեն հանի գործից Զոհրաբ Մնացականյանին՝ քանզի վերջինս «փայլուն» իրականացնում է իր դեմ դրված խնդիրները՝ Արցախի հարցում փուլային տարբերակի բանակցություններ և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։
Ապրենք և տեսնենք…

Հ.Գ. ինչ ուզում եք արեք, քանզի ճաղերի ետևում հայտնվելու ձեր օրերը հաշված են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արա  Վարդանյանի  ֆեյբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով