Արցախս մեղրաբլիթ չէ՛, որ սկուտեղի վրա մատուցեք արյան և ուղեղի ծարավ մարդակերներին…
Դադարեցրե՛ք քաղաքական կեղտոտ գործարքները,
Վերջ տվե՛ք ԱրցախաԴավ, ԱզգաԴավ «փուլային» դավաճանությանը,
Եվ ընդամենը 3։05 , բայց մի ողջ հավիտենականություն թվացող, րոպեների ընթացքում՝ դիտե՛ք
Արցախյան Գոյամարտի՝ Հերոսական Ազատամարտի աննախադեպ փառապանծ ուղին,
Արցախի Հանրապետության՝ Արյունով գծված՝ Անառիկ ու Անսասան Սահմանի ձևավորման՝ նախադեպը չունեցող գործընթացը…
Արցախի Պաշտպանության Բանակի Հաղթական, Փառապանծ ուղին՝
1991թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1994թ. մայիսի 12-ը՝ մինչև 10 միլիոնանոց ագրեսոր-հակառակորդին սեփական «ազգի» և «պետության» նեղ ճակատին, խարան ու պիտակ հանդիսացող զինադադար պարտադրելը…
<<Սահմանը գծված է…
Գծողներն էլ Եռաբլուրում»…
Շրջանցելով ձեր ազգադավ
քաղաքականությունը
Ու տարածքային հեռավորությունը,
Նրանք Սուրբ – Սրբոց Եռաբլուրից,
Արյունով Գծված, Արյունով Օծված
Սահմանն են հսկում…
Արցախս մեղրաբլիթ չէ՛, որ սկուտեղի վրա մատուցեք արյան և ուղեղի ծարավ մարդակերներին…
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...