Daily Archives: 30.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն… Կարդալ ավելին »

Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը

Ոչ ժողովրդավարական ռեժիմները ձգտում են վերարտադրության։ Իշխանությունը դառնում է ինքնանպատակ։ Ավտորիտար կամ տոտալիտար իշխանավորները, որպես կանոն, լինում են «ժողովրդի ծոցից ելած», հանդես են գալիս ժողովրդի անունից ու շան օրի են գցում նույն այդ ժողովրդին։ Մեզ մոտ բացառություն չէ։ Ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների ղեկավարները սեփական կամքով չեն հեռանում իշխանությունից։ Նրանց իշխանությունից հեռացնում է բնական կամ կողմնակի… Կարդալ ավելին »

Lույս ընծայվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Բարսեղյանի եւ իմ հեղինակած «Մտավոր սեփականության իրավունք» աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը

Երկու օր առաջ լույս ընծայվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Բարսեղյանի եւ իմ հեղինակած «Մտավոր սեփականության իրավունք» աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը։ Այս հրատարակությունը հարստացված է հեղինակային իրավունքին, հարակից իրավունքներին, ապրանքային նշաններին եւ մտավոր սեփականության մյուս ինստիտուտներին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արդարադատության դատարանի, բրիտանական, ֆրանսիական, ավստրիական եւ այլ դատարանների որոշումներով։ Այստեղ քննարկված են բազում խնդիրներ՝… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 7 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։ «Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք․ 7 մարդ մահացել է

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ… Կարդալ ավելին »

Անուններ կան,որ արդեն նույնիսկ ավելորդ անգամ նրանց հիշատակելը մեղմ ասած վատ շատ վատ բան է

Լեզվական անարխիան նրանից է,որ պատասխան տվող չկա,ավելին դա խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից: Պատգամավորը գիտի,որ մնալու է անպատիժ և ինչ ուզում բարբաջում և գարշանետում է: Կգա ժամանակը շատերը կհասկանան մերը որն է ,իրանցը որն է:Մենք այդ ժամանակը մոտեցնելու ենք չկասկածեք: Անուններ կան,որ արդեն նույնիսկ ավելորդ անգամ նրանց հիշատակելը մեղմ ասած վատ շատ վատ բան է:… Կարդալ ավելին »

Փրկարարները փոսից հանել են տղամարդու դին և հանձնել շտապ օգնության աշխատակիցնեին. ԱԻՆ

Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակում կոյուղու համար… Կարդալ ավելին »

Վթարի ենթարկված վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ

Մայիսի 29-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է… Կարդալ ավելին »