Lույս ընծայվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Բարսեղյանի եւ իմ հեղինակած «Մտավոր սեփականության իրավունք» աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը

Երկու օր առաջ լույս ընծայվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Բարսեղյանի եւ իմ հեղինակած «Մտավոր սեփականության իրավունք» աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը։ Այս հրատարակությունը հարստացված է հեղինակային իրավունքին, հարակից իրավունքներին, ապրանքային նշաններին եւ մտավոր սեփականության մյուս ինստիտուտներին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արդարադատության դատարանի, բրիտանական, ֆրանսիական, ավստրիական եւ այլ դատարանների որոշումներով։ Այստեղ քննարկված են բազում խնդիրներ՝ արհեստական բանականության արդի հարցադրումներից մինչեւ ապրանքային նշաններ ու աշխարհագրական նշումներ, «Հաջորդ Ռեմբրանտ» համակարգի նկատմամբ իրավունքներից մինչեւ ֆետա պանրի նկատմամբ իրավունքների ամրագրում։ Կարծում եմ՝ այն օգտակար կլինի թե՜ ուսանողների եւ թե՜ ոլորտին առնչվող մասնագետների ու ցանկացած անձի համար։

Հ.Գ. Շնորհակալ եմ քաղաքացիական իրավունք դասընթացի այս տարվա ուսանողներիս համավարակի պայմաններում ինձ մոտիվացնելու ու մինչեւ քննաշրջանի մեկնարկ աշխատանքը հասցնելու համար??։ Որպես համահեղինակ անվանական մակագրությունների առաջին օրինակները հենց նրանցն են։
Շնորհակալ եմ Մարիամին, Սվետային ու Կարոլինային կատարած օգտակար աշխատանքի համար։

Արփինե  Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով