Daily Archives: 26.05.2020

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում

Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։ Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ գործադիր իշխանություն։ Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով եւ հարցադրումներով։ Սա պետք է… Կարդալ ավելին »

Քրիստինե Մելքոնյանը դադարեցնում է Վանեցյանի հիմնադրամի խոսնակի պարտականությունները

Քրիստինե Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում… Կարդալ ավելին »

Այն, որ Նիկոլը պետք է հեռանա ու ենթարկվի քրեական պատասխանատվության,այլ կարծիք չի կարող լինել….

Այն, որ Նիկոլը պետք է հեռանա ու ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադարական կարգը տապալելու և իշխանությունը բռնազավթելու ու էլի բազում հակասահմանադրական հանցանքների համար՝ այլ կարծիք չի կարող լինել…. Բայց Հայաստանին այս ծանր պահին ոչ թե անցումային կառավարություն է պետք, այլ՝ հակաճգնաժամային, համազգային միասնության, պրոֆեսիոնալ կառավարություն, որը պետք է փրկի Հայաստանը տոտալ սննկացումից և համաճարակից….… Կարդալ ավելին »

«Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել…».Ամրամ Մակինյան

Փաստաբան  Ամրամ  Մակինյանն  իր ֆեյսբուքյան էջում գրում է. -Հետախուզվում են հետախուզման հիմքերը… Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ 1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը, 2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին… Կարդալ ավելին »

Պարետի կասեցրել է 823 տնտեսվարողի գործունեություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870… Կարդալ ավելին »

Համավարակի ամբողջ ընթացքում սխալ կառավարում է եղել. Էդմոն Մարուքյան

Ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը և առաջին հերթին  առողջապահության նախարարը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սահմանափակումները պետք է ժամանակին արվեր, դա իմաստ ունի, եթե ժամանակին ես անում: Եթե դու այդ սահմանփակումները ժամանակի մեջ ճիշտ կիրառես՝ ճիշտ չափաբաժիններով, անպայման արդյունք կունենաս: Մենք ժամանակից ուշ սահմանփակումներ… Կարդալ ավելին »

Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Այս մասին ասված է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։ «Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ: Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում… Կարդալ ավելին »

Ռուսաստանը Վրաստանի համար 15 %-ով կիջեցնի գազի գինը

Վրացական իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներմուծվող գազի գինը իջեցնել մոտ 15% -ով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: «Հաշվի առնելով մրցակցության աճը և այն փաստը, որ աշխարհում նավթի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայեցինք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որը կնպաստի գազի… Կարդալ ավելին »