Daily Archives: 24.05.2020

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին. վերջինս ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի  փոխանցմամբ,երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին… Կարդալ ավելին »

«Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Այլևս երբեք… Մեր հասարակական-քաղաքական կյանքը վերածվել է լրջագույն խնդիրների ու անլրջության մրցավազքի։ Չմոռանանք, որ հայկական երկու պետականությունները մեզ Աստծուց են տրվել, հայ ժողովրդի դարավոր երազներով ու աղոթքներով են վերակենդանացել, մեր հերոսների արյունով են ջրվել, բազմաթիվ նվիրյալների աշխատանքով են կերտվել։ Այն մեզ Հայ պահող ու պաշտպանող միակ… Կարդալ ավելին »

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք` հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի եւ արդեն կան բերման ենթարկվածներ, որտեղ նրանց նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ են կիրառվում` պարտադրելով ինչ-ինչ ցուցմունքներ: Ըստ տեղեկությունների` փորձ է արվում ճնշել հասարակական տրամադրությունները, քանի որ այստեղ հանրության մոտ նկատվում է դժգոհությունների կուտակում: Մանրամասները` հաջորդիվ:

Փաշինյանն ու իր թիմը, չունենալով պետական մտածելակերպ և առաջնորդվելով անձնական շահերով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաելույթում բացահայտած սկանդալային փաստերին: Այս առիթով Համբարյանը գրել է. «Ինչպես է Փաշինյանը փչացնում հայ-վրացական հարաբերությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները վերջին օրերին ամեն ինչ անում են, որ առանց այդ էլ ընդամենը “կենացների մակարդակում” գտնվող հայ-վրացական “եղբայրական” հարաբերություններն ընդհանրապես… Կարդալ ավելին »

Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապիկ

Տունս «թքել-կպցրել են», սա բան է. որ արել են, սրիկաներ: Համացանցում հայտնի դարձած Արտուշ պապիկը բողոքում է իր տան նորոգումից:

Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին, եթե ոչ մեզ համար, եթե ոչ երկրի համար, ապա գոնե ձեզ համար. Ստեփան Դանիելյան

«Գոնե ձեր ինքնափրկության համար այդ քայլը արեք։ Ձեր ժամանակը գնալով սպառվում է»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այս շրջանում քաղաքական իշխանության պատասխանատվությանը: Ստեփան Դանիելյանի գրառումը՝ ստորև. «Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին, եթե ոչ մեզ համար, եթե ոչ երկրի համար, ապա գոնե ձեզ համար։ Մենք կարող ենք ասել, որ ընդամենը տուժող… Կարդալ ավելին »

Երրորդ մաքսանենեգ ինքնաթիռը Հայաստանից,երրորդը՝ ծխախոտով լցված, ու հայդե՝ Աբխազիա․․․

  Սպասեք մուննաթալայվի Երրորդ մաքսանենգ ինքնաթիռը Հայաստանից,երրորդը՝ ծխախոտով լցված, ու հայդե՝ Աբխազիա․․․ Չի հերքելու, էդ մարդը չի հերքելու, ո՞նց հերքի անհերքելին,ի՞նչը հերքի, երբ հականե-հանվանե փաստերը դրվում են ամբողջ աշխարհի աչքի առաջ․․Ինքը մի նոր մուննաթալայվ կմտնի ու մի նոր գըմփոցով մուննաթ կգա իրեն վարչապետ դարձրած ժողովրդի վրա․․․ Կոռուպցի՞ա, չէ, չկա, հովանավորչությո՞ւն,չէ, չկա, էս ի՞նչ եք խոսում․․․Մաքուրիկ… Կարդալ ավելին »

Ագրեսիվ Նիկոլի մուննաթները…Արթուր Թովմասյան

Այսօր արդեն կարելի է ՓԱՍՏԵԼ որ ունենք մի մուննաթ իրավիճակ, երբ Նիկոլնն արդեն որերորդ անգամ ուղղակի խուսափում է հստակեցումներ մտցնել իր և իր թիմի հասցեին հնչող մեղադրանքների մեջ։ Նա գտել է լուծման մի տարօրինակ և, ըստ իրեն, աշխատող տարբերակ՝ «մեզ չափում են իրենց արշինով», «մեզ մեղադրում են նրա մեջ, ինչի մեջ իրենք թաթախված են եղել… Կարդալ ավելին »

Երևանում Հնդկաստանի 30-ամյա քաղաքացին ցած է նետվել պատուհանից. նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Մայիսի 24-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ․-ն (ծնված 1990 թ․)… Կարդալ ավելին »

Իմ հորդորն ու ցանկությունն է, որ նախագահի լուսանկարի փոխարեն, աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին. Արայիկ Հարությունյան

«Մեր հոտնկայս հարգանքն ու խոնարհումը առոչինչ են, եթե թերանում ենք մեր պարտականություններում»,- ֆեյսբության իր էջում գրառել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալուն: Արցախի նախագահի գրառումը՝ ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալու՝ պարտադիր դարձած երևույթին: Եթե այն ընկալվում է որպես… Կարդալ ավելին »