Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին. վերջինս ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի  փոխանցմամբ,երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ և նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով