Daily Archives: 11.05.2020

«Սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Արթուր Դանիելյանին». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի` սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Արթուր Դանիելյանին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան… Կարդալ ավելին »

Մայիսի 11-ից անձրևները դադարում են. oդի ջերմաստիճանը բարձրանում է 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը… Կարդալ ավելին »

Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք. Մարզպետ

Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպքեր, որից առողջացել են 175 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է»,-նշել է նա:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահվան դեպքերինը՝ 46

Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման79 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահացածների թիվը՝ 46: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1359,  փաստացի բուժվողներինը՝ 1970: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 32561 քաղաքացի:

Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ որդին էր

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչենի գյուղապետ Վրեժ Ստեփանյանը։ «Շատ շփվող, աշխույժ տղա էր, բոլոր դրական հատկանիշներով օժտված։ 11 ամիս էր մոտ, ինչ ծառայում էր։ Ընդունվել էր Շուշիում վարժարան, հետո զորակոչվել բանակ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին… Կարդալ ավելին »

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 9-ին, ժամը 21.15-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Արայիկ Զաքարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․ «Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: Իհարկե, կունենանք… Կարդալ ավելին »