Որոշ ավանտյուրաների գինը կարող է շատ թանկ լինել

Իմ դասախոսներից մեկը մի անգամ դասի ժամանակ ասեց. «Ռուսատանը առնվազն երկու ԱԳՆ ունի՝ մեկը հենց Արտաքին Գործերի նախարարությունն է, իսկ մյուսը՝ Գազպրոմը»
Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունից պետք է հասկանալ, որ Հայաստանի համար գազի սակագինը Նիկոլ

Փաշինյանը լավ կլինի բանակցի ռուսական կողմի հետ, այլ ոչ թե Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկի, թե ինպես իրար պաս տալ Գազպրոմի հետ բանակցություններում (մոտ մի շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է գազամատակարարման հետ կապված հարցեր)։
Իմ կարծիքով նաեւ սա էր ասվում Արցախի հետ կապված Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության տողատակերում։
Որոշ ավանտյուրաների գինը կարող է շատ թանկ լինել։
Չնայած միջազգային հարաբերությունները համավարակի պատճառով տարվում են առցանց տեսազանգերի միջոցով, բայց դրանց ժամանակ լայվերի տակ ֆեյքերի քոմմենթներ չկան եւ օգնել չեն կարող։
Նորից ցիտեմ Գասպարյանին. «Սթափվեք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ  Մամիջանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով