Թավշյա իշխանությունը գրեթե միշտ տրվում է ներքին գայթակղություններին ու սիրողական կեցվածք հանդես բերում արտաքին մարտահրավերների նկատմամբ

Ներկայիս իշխանությունը նախորդ բոլոր իշխանությունների նկատմամբ ունի մեկ շատ նուրբ, բայց էական տարբերություն: Ունի երերուն համակարգային դիմադրողականություն, որը շարունակաբար ավելի ու ավելի է թուլանում:

Սա հետևանք է այն բանի, ժամանակին և ճշգրիտ չեն ֆիքսվում արտաքին միջավայրից ստացվող ազդակները և բնականաբար ուշանում են ժամանակին ու ճշգրիտ կերպով ուղարվող պատասխան արձագանքները: Քաղաքական համակարգերի տեսության մեջ երևույթը կոչվում է մուտքային և ելքային դիսֆունկցիոնալություն: Եթե ուշադրություն դարձնենք, թավշյա իշխանությունը գրեթե միշտ տրվում է ներքին գայթակղություններին ու սիրողական կեցվածք հանդես բերում արտաքին մարտահրավերների նկատմամբ, որոնց առաջ ընկրկելով էլ թուլանում է դիմադրողաանությունը, թուլանում է երկիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկսած Արցախյան կարգավորման հիմնախնդրի՝ նոր կետից սկսելու հավակնությունների բարձրաձայնումից մինչև կորոնավիրուսի համավարակին արձագանքելու ուշացած պատրաստակամությունը հենց սրա ապացույցն են:

Քաղաքագետ  Գարեգին  Պետրոսյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով