Փաշինյան Նիկո՛լ, ոնց եկել ես, այդպես էլ գնալո՛ւ ես, իզուր պալատական հեղաշրջում մի՛ կազմակերպիր.Խաչիկ Ասրյան

«ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ  Նիկոլին»

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները, Փաշինյան Նիկոլի անմիջական մասնակցությամբ և համատեղ ուժերով, Հայ Ժողովրդի թիկունքում պատրաստվում են իրականացնել հերթական իշխանափոխությունը՝ պալատական հեղաշրջմամբ,  այսինքն, Հայաստանի Վարչապետի հրաժարականը ներկայացնելով  և Հայաստանի Ազգային Ժողովում Վարչապետի նոր ընտրություն կազմակերպելով՝ Հայաստանի իշխանությունը փոխանցել բացառապես ամերիկահպատակ և սորոսապաշտ լակոտակրատիային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյան Նիկոլը, Հայ Ժողովրդի վստահությունը գիտակցված և ծրագրավորած ոչնչացնելով, փորձելու է  հրաժարական ներկայացնել Հայաստանի Վարչապետի պաշտոնից և փորձելու է իր իշխանությունը, երկու տարի առաջվա պայմանավորվածության համաձայն, հանձնել կամ փոխանցել իրեն իրականում իշխանության բերած ապազգային, հակաժողովրդական և սրբապիղծ տականքներին, որոնք արդեն սկսել են հանդես գալ իբրև «ազգային համաձայնություն» կառավարության ձևավորման կոչերով, հայտարարություններով, որն էլ դառնալու է նորանկախ Հայաստանի ամենամեծ պետական հանցագործությունը:

«Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցությունը հրապարակավ զգուշացնում է ինչպես նախկին իշխանությունների թալանչի, կոռուպացված և ապազգային քաղաքական դիակներին, այնպես էլ   ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլին և իր սորոսապաշտ լակոտակրատիային. Հայաստանի  Ազգային Ժողովում Փաշինյան Նիկոլի և հայաստանակործան  ուժերի կողմից տեղի ունենալիք պալատական  հեղաշրջման ընթացքում,  անձամբ ինքս և «Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան»  կուսակցությունը՝  սեղմ ժամանակահատվածում, Հանրապետության հրապարակում՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» լոզունգով, համախմբելու ենք հազարավոր հայրենատեր և անհանդուրժող քաղաքացիների, ոչնչացնելու ենք պալատական հեղաշրջման ազգադավ ծրագիրը, և Քրիստոնյա ու ընտանիքապաշտ Հայ Ազգը հենց նույն հրապարակում առաջադրելու է Հայաստանի ազգային և պետական շահն իր արյան մեջ կրող Հայաստանի Վարչապետի արժանավոր թեկնածուին:

Իսկ Հայ Ժողովրդի թիկունքում պալատական հեղաշրջում կազմակերպող բոլոր դավադիրները խստագույնս պատժվելու են օրենքի դիկտատուրայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

                                                                        «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

                                                կուսակցության  Նախագահ Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով