Փաշինյան Նիկո՛լ, Հայոց Սուրբ Հողը հանձնողին հողի՛ն ենք հանձնելու.  Խաչիկ  Ասրյան

 

21-րդ դարը գերհագեցած է Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝  արևի տակ տեղ ունենալու և  ապրելու համար կենսական պատերազմների մղում, հին պետությունների ոչնչացում և նորերի  ստեղծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամեր և նմանօրինակ բազում այլ արհավիրքներ։ Եվ, բնականաբար, այս ամենին դիմակայել կարողանում են այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է, հավատավոր, ազնիվ և  պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին հարաբերություններն, ի շահ իրենց ազգի և պետության,  իմաստուն ձևով կառուցելու քաջատեսությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ նրանից, թե ամեն օր ինչեր են կատարվում պետությունների ռազմաքաղաքական հարցերի օրակարգում, Աստծո կողմից մեզ՝ հայերիս, որպես ծննդավայր և բնակավայր տրված Հայկական բարձրավանդակն անփոփոխ է ու հավերժական արժեք, և, մեր կյանքի գնով, արժանի պաշտպանության՝ հատկապես հայ ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:

Արարչի կողմից ստեղծված Հայ Ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է Հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից:

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են  Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ Հայոց Սուրբ Հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի իշխանությունը կարող է որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք Հայոց Սուրբ Հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:

Փաշինյան Նիկո՛լ, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու   Հայոց Սուրբ Հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ                 ուղի և առաքելություն. միշտ  պատրաստ լինել մեռնելու հանուն Հայոց Սուրբ Հողի և Հայ Ազգի պաշտպանության:

Հայաստանի ցանկացած իշխանության կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված  տարածքների  հանձնման  վերաբերյալ  քննարկումները:

Փաշինյան Նիկո՛լ,  մեր իմաստուն ապուպապերի քրտնաջան աշխատանքով, մեր հերոս քույր-եղբայրների արյան գնով պահած, պաշտպանած և ազատագրած Հայոց Սուրբ Հողը հանձնողին  հողի՛ն ենք հանձնելու:

 

Աստված  պահպանի  Հայաստանը, Արցախը, Հայ  Ազգը  և  Հայոց Սուրբ  Հողը:

«Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան»

                  կուսակցության   Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

 

       

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով