Monthly Archives: Ապրիլի 2020

«Նիկոլի համար ով իրեն քննադատում է կամ նախկին է կամ շպիոն».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը  գրում է ««Նիկոլի համար ով իրեն քննադատում է կամ նախկին է կամ շպիոն Նախկին «կոռումպացված» ռեժիմի մարդը լինելուց բացի մեր երկրում կարող ես նաև «շպիոն» դառնալ: Ի՞նչ հեշտ բան է փաստորեն երկիր կառավարելը»:

Ունենք վարակի ռեկորդային թիվ. Արսեն Թորոսյան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման բացասական իմաստով ռեկորդային թիվ՝ ունենք վարակի 134 դեպք: Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում  ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ունենք 2 մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 32 է: Ըստ նախարարի՝ իրադարձությունների նման զարգացման փուլում շուտով կանցնեն թեթև դեպքերի չհոսպիտալացմանը, թեև դեռևս 5-6 օր ձգեն, ու կկարողանան շարունակել հոսպիտալացումը: «Մի… Կարդալ ավելին »

Էլ փակված հնարավոր չի շարունակել, կամ եթե իմանանք, որ ևս մեկ ամիս փակվելով՝ կարող է բան փոխվել, կարող ենք անել. Նիկոլ Փաշինյան

«Երեկ ընտանիքիս հետ զբոսնում էի, փողոցում ահագին մարդ կար, և գիտեք, շատ դժվար է լինելու, որովհետև ակնհայտ է, որ ասված պայմաները չեն պահպանվում, և եթե մենք մեր քաղաքացիների վարքագծային կանոնները պահպանելուն չհասնենք, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների ռեժիմից դուրս գալու հարցին: «Երբ… Կարդալ ավելին »

Ժամանակավոր դադարեցվել է Կոտայքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

ԱԻ նախարարությունը հերքում է

Հայաստանի Հնարապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։ «Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը: Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում։ Կարող ենք Ռուսաստանին մեղադրել Արցախի հարցով փուլային՝ ոչ հայանպաստ լուծում պարտադրելու մեջ։ Բայց Լավրովը պարզ ասաց, որ դա միայն իրենց որոշումը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, իսկ Հայաստանն էլ համաձայնել է ու մասնակցում է քննարկումներին։ Կարող ենք Լավրովին մեղադրել, որ… Կարդալ ավելին »

«Երկրում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 2000-ը».Արմեն Աշոտյան

Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Գժանոց է։ Երկրում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 2000-ը։ Լուրեր են շրջանառվում, որ պարետը հրաժարական է տվել, եւ այս ֆոնին վարչապետի աներձագը տեղադրում է վարչապետի գրած տեքստը այն մասին, որ Վանեցյանն իբր գործակալ է, բայց իրեն չենք պատժել, որ այդ երկրի հետ հարաբերությունները չփչացնենք…՞

Կորոնավիրուսի 134 նոր դեպք և 2 մահ՝ մեկ օրում

Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 2066 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 21125 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1103 անձ (մեկ օրում… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից 47 և 69 տարեկան քաղաքացիներ են մահացել

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք… Կարդալ ավելին »

Սպառնալիք հանրային համերաշխությանը․ «Իմ ձայնը»

Մեր երկրում տեղի ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։ Վարչապետ Փաշինյանը իր լայվերում խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին, դրան հետևում է արտակարգ դրության պայմաններում Գավառում տեղի ունեցած ծանր հանցագործությունը և ոստիկանության ներկայությամբ իրականացված հաշվեհարդարը։ Սրա արմատները ագրեսիայի և… Կարդալ ավելին »