Monthly Archives: Ապրիլի 2020

«Գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը». Անի Սամսոնյանը՝ Լիլիթ Մակունցին

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ գրելով. «Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։ Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների… Կարդալ ավելին »

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ… Կարդալ ավելին »

66 միլիոն դրամ՝ ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին վճարվող հավելումների համար

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով, հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։ Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները ևս ներգրավված են ՀՀ պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության… Կարդալ ավելին »

«Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը». Արմեն Սարգսյան

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները կարևորել են… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ում կորոնավիուսով վարակավածության 16 դեպք է գրանցվել, 3-ն առողջացել են

Ազգային անվտանգության ծառայությունում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել, որից երեքն արդեն առողջացել են, իսկ 13-ը գտնվում են հսկողության ներքո։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։ Հայտնեցին նաեւ, որ 13 անձանցից որեւէ մեկի մոտ բարդացում չկա։

Փաշինյան Նիկո՛լ, ոնց եկել ես, այդպես էլ գնալո՛ւ ես, իզուր պալատական հեղաշրջում մի՛ կազմակերպիր.Խաչիկ Ասրյան

«ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ  Նիկոլին» Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները, Փաշինյան Նիկոլի անմիջական մասնակցությամբ և համատեղ ուժերով, Հայ Ժողովրդի թիկունքում պատրաստվում են իրականացնել հերթական իշխանափոխությունը՝ պալատական հեղաշրջմամբ,  այսինքն, Հայաստանի Վարչապետի հրաժարականը ներկայացնելով  և Հայաստանի Ազգային Ժողովում Վարչապետի նոր ընտրություն կազմակերպելով՝ Հայաստանի իշխանությունը փոխանցել բացառապես ամերիկահպատակ և սորոսապաշտ լակոտակրատիային: Փաշինյան Նիկոլը, Հայ Ժողովրդի վստահությունը գիտակցված և ծրագրավորած ոչնչացնելով, փորձելու… Կարդալ ավելին »

Ստացվում է, որ մեկը չկա Փաշինյանի կողքին, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի` Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ… Կարդալ ավելին »

Ազատենք մեր հաղթանակների խորհրդանիշը դարձած ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանին և շարունակենք մեր արժանապատիվ գոյությունը մեր տարածաշրջանում

Սարգիս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովուրդ ջան, այս ամենը գալիս է ատելության մթնոլորտից։ Օր առաջ պետք է հրաժարվել սրանից և անցնել համերաշխության կարգավիճակին։ Գիտեմ՝ շատերի համար դժվար է, բայց պետք է, հասկանում եք, պետք է հանուն հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն ազգային արժանապատվության։ Մեր բոլոր հարևան ժողովուրդները կծիծաղեն մեզ վրա, կյանքը կդառնա անիմաստ։… Կարդալ ավելին »

«Ալեն Սիմոնյանին սատարողները թող խոսեն պլանից և մարմնավաճառությունից».Հայկ Կիսեբլյան

  Ով, ով  չգիտեմ, բայց Ալեն Սիմոնյանին սատարողները թող խոսեն պլանից և մարմնավաճառությունից և ո՛չ թե նամուսից ու թասիբից։ Ձեր գովերգած անձը մի բան է խոսում ու քարոզում, դուք՝ լրիվ այլ բաներից եք խոսում։ Ինչևէ, դուք էլ ունեք սատարելու իրավունքը, բայց թոզ մի՜ փչեք միամիտ մարդկան աչքերին։ Ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլայնի  ֆեյսբուքյան  էջից

«ԱԱԾ-ն կարծում եմ սրան ընթացք կտա».Նարեկ Մալյան

Նարեկ  Մալյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Քիչ առաջ ինձ զանգահարեցին ԱԱԾ-ից: Առիթը ՎԵՏՕ-ի դիմումն էր: Շատ կոռեկտ և գրագետ զրույց ունեցանք: Այս պահին կհրապարակեմ մի լուսանկար, ավելի ուշ մանրամասն կխոսեմ տրանսի կողմից մանկապղծության կասկածանքով ՎԵՏՕ-ի դիմումի մասին: ԱԱԾ-ն կարծում եմ սրան ընթացք կտա: Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»: #սորոսի_վաստակներ