Նիկոլ Փաշինյանի լայվ ծամածռությունների թիրախ խումբը քիչ քանակությամբ կեղծ հեղափոխականներն են մնացել, հաշվելի քանակությամբ «պողոսները».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի լայվ ծամածռությունների թիրախ խումբը քիչ քանակությամբ կեղծ հեղափոխականներն են մնացել, հաշվելի քանակությամբ «պողոսները», իսկ նպատակը՝ ֆեյքերի ֆաբրիկայում աշխատողների համար մոտիվացիա ստեղծելն է։ Խիստ անհրաժեշտություն կա ֆեյքեր աշխատացնողներին հավաստիացնել, որ ոչինչ չի փոխվել և պետք է «դուխով» շարունակել վարկաբեկել և վիրավորել, ևս մեկ անգամ հավաստիացնել, որ իրենց աշխատանքն այս կառավարությանը շատ պետք է։

Սպառվել են անգամ ծամածռվելու հնարավորությունները։ Այդ պատճառով երեկվա լայվի ընթացքում ստիպված բացահայտեց իրական մտադրությունները։ Անգամ այդ փաստը էլ ոչ մեկին չի հետաքրքրում՝ ում փռեց, ում չփռեց ասֆալտին։ Հիմա բոլորը մտածում են ստեղծված իրավիճակից (առողջապահական, սոցիալտնտեսական դժվարություններից) ինքնուրույն դուրս գալու մասին, որովհետև բոլորը հասկացել են՝ Նիկոլը ոչ ունակ է, ոչ էլ ցանկություն ունի զբաղվել իրական խնդիրներով։
Նիկոլի համար դեռ բավարար չէ երկու տարվա ընթացքում սերմանած պառակտումը, ինքն ավելիին է ձգտում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով