Մեր տեղեկություններով Լ.Ահարոնյանի կողմից ստեղծվել է համապատասխան կազմակերպություն, որը դրամաշնորհներ է ստանում Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից.Նարեկ Մալյան

Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազ Ա.Դավթյանին

Հայաստանի Հանրապետության
Ոստիկանության պետ Ա.Սարգսյանին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Է. Մարտիրոսյանին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր
Նարեկ Մալյանից
Հասցե՝ ք.Երևան, Փարպեցի 22

Դիմում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի պարոնայք,
Սույն թվականի ապրիլի 15-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հայտնի պաշտպան Լառա Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը՝
«Քանի որ համաճարակը շարունակում է զգալիորեն ազդել Հայաստանի աղքատ համայնքների վրա, տրանս-մարդիկ տառապում են հնարավոր բոլոր կողմերից: Նրանք չեն կարողանում վճարել իրենց բնակարանների վարձերը: Նրանք, ովքեր հորմոններ են ընդունում, անհրաժեշտ դեղամիջոցներ ձեռք բերելու միջոց չունեն: Զրկվելով հիմնական կրթությունից և աշխատանքային իրավունքներից՝ Հայաստանում տրանս կանանց մեծ մասը զբաղվում է սեռական աշխատանքով և այլևս չի կարող վաստակել: Նրանք, ովքեր դեռ ապրում են իրենց ընտանիքների հետ, մեծ ռիսկի են ենթարկվում ընտանեկան բռնության գործադրմամբ»:

Առկա գրառումը, հաշվի առնելով այդ անձնավորության քաջատեղյակությունը ԼԳԲՏ համայնքի ներքին կյանքին, կասկած է հարուցում այդ գրառման հեղինակի հնարավոր ներգրավվածությանը՝ տրանսգենդեռ կանանց կողմից պոռնկությամբ զբաղվելու մեջ:

Այսպես՝ խիստ կասկածելի է Լ.Ահարոնյանի քաջատեղյակությունն առ այն, որ տրանսգենդեռ կանայք հիմնականում ներգրավված են պոռնկությամբ զբաղվելու մեջ. այն, որ նա տեղյակ է, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում այդ անձինք զրկվել են իրենց եկամուտի հիմնական աղբյուրից, կամ պարզ ասած՝ հնարավորություն չունեն զբաղվելու պոռնկությամբ:

Մեր տեղեկություններով Լ.Ահարոնյանի կողմից ստեղծվել է համապատասխան կազմակերպություն, որը դրամաշնորհներ է ստանում Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից, որը հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ: Այդ դրամաշնորհները տրվում են իբր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության կազմակերպման համար, սակայն ակնհայտ է, որ Լ.Ահարոնյանին ձեռնտու է, որ ԼԳԲՏ համայնքի հնարավորինս շատ անդամներ ներքաշվեն պոռնկությամբ զբաղվելու մեջ, որի հետևանքով նա կարող է ավելի շատ դրամաշնորհներ ստանալ՝ իբր այդ անձանց պաշտպանելու համար: Այսինքն՝ որքան շատ մարմնավաճառ ու պոռնիկ ԼԳԲՏ համայնքում, այդքան շատ դրամաշնորհներ Սորոսի հիմնադրամից: Հետևաբար` Լ.Ահարոնյանի մոտ առաջանում է գույքային շահագրգռվածություն՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից պոռնկությամբ զբաղվելու կամ դրանում ներգրավվելու մեջ:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է Լ.Ահարոնյանի արարքներում առկա լինեն ՀՀ քր.օր-ի 262 հոդվածով նախատեսված հանցակազմը, այն է՝ նա հնարավոր է որևէ եղանակով նպաստում է այդ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ ձեր հանձնարարությունը օպերատիվ մարմիններին իրականացնելու անհրաժեշտ և օրենքով նախատեսված միջոցառումներ՝ պարզելու Լառա Ահարոնյանի կողմից վերը նշված հանցավոր արարքները կատարելու հնարավոր հանգամանքները:

Հարգանքով՝  Նարեկ  Մալյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով