Լավրովը բացահայտել է․ քննարկվում է Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը.Անդրանիկ Թևանյան

 

Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների թեմայով, մինչ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կազմակերպվում է փնթի ու ոչ համակարգված ձևով, մինչ Հայաստանի տնտեսությունն օրական շուրջ 40 միլիոն դոլար է կորցնում, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ճիշտ, ամպերն այդ վաղուց էին կուտակվել, պարզապես դրանց մասին խոսակցությունները խլացվում էին ֆեյսբուքյան լայվերով ու տարատեսակ շոուներով։ Հիմա եկել է վճարելու ժամանակը։

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, ըստ որի պետք է տեղի ունենա տարածքաների հանձնում՝ բաց կոմունիկացիաների դիմաց (հղումը՝ մեկնաբանությունում)։

ՀՀ վարչապետն ու արտգործնախարարությունը անհապաղ պետք է հրապարակավ հանդես գան այս թեմայով ու պատասխանեն հետևյալ հարցերին՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1․Համաձա՞յն են արդյոք հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և եթե նման հարց է քննարկվել, ապա ինչո՞ւ է թաքցվել հանրությունից,

2․Ո՞րն է հակամարտության կարգավորման պաշտոնական Երևանի տեսակետը («հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին» ոճի պոպուլիստական ու դեմագոգիկ բանաձևեր չառաջարկել)։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով