Ի՞նչի Կորոնավիրուսի համաճարակը, մասնավորապես՝ արտակարգ դրությունը պետք է վերաբերվի միայն մե՞զ, այլ ոչ թե առհասարակ բոլորին

Բոլոր բարեպաշտներիդ է վերաբերվում, ովքեր ասում են, թե օրվա խորհրդի համաձայն պետք է լռել: Ի՞նչպես լռես, երբ քեզ ու քեզ նման շատերին դնում են 3-րդ սորտի մարդու տեղ: Ի՞նչպես լռես, երբ ցավ ես ապրում տեսնելով անարդարությունը: Կներեք, ինձ՝ նվաստիս, չեմ կարող լռել, որքան էլ ցանկանամ, որովհետև ներսս ճչու՛մ է:

Ես հարց ունեմ բոլոր բարեպաշտներիդ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես՝ Տիգրան Վարդանյանս, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ինձ նման հազարավոր քաղաքացիներ, նույնքան իրավունք ունենք, ինչպես որ բոլորը, ի՞նչի Կորոնավիրուսի համաճարակը, մասնավորապես՝ արտակարգ դրությունը պետք է վերաբերվի միայն մե՞զ, այլ ոչ թե առհասարակ բոլորին: Պետական այրերից պակա՞ս ենք հիշում 1915թ. տեղի ունեցած մարդկային հանցագործությունը, թե՞ ի տարբերություն իրենց միայն հիշելուն, մենք նաև պահանջում ենք, դա է խնդիրը:

Թե՞ Միհրանի ու իր կնոջ նման չենք ցանկացել, որ Նիկոլ Փաշինյանը դառնա մեր ընտանեկան արարողություններից մեկի կնքահայրը, դա է պատճառը, որ իրենք արտոնություն ունեն, ծաղիկ դնելու այս օրը, իսկ մենք ոչ: Արտոնություններ եք բաժանում ձեր շրջապատին, իսկ մենք էլ «իզգոյ»-ն ենք հա՞:

Աու՜, բարեպաշտնե՜ր, կեղծ ինքնահաստատվողնե՜ր, բա պատասխանեք իմանանք էլի ձեր հանրահայտ կարծիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով