«Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի».Ամրամ Մակինյան

Փաստաբան  Արմամ  Մակինյան  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված Ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»։

Հ.Գ. Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի»:

«Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու». պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով