Չթաղված Լենինի և պրոպագանդայի մասին.Անդրանիկ Թևանյան

Հեղափոխության առաջնորդ Լենինն ուներ ֆոտոյի ստացված և չստացված կադրեր։ Հատկապես իր կյանքի վերջում այդ ֆոտոները հեչ ցույց տալու չէին։ Քանզի ծերուկը խելքը թռցրել էր ու կորցրել կառավարման ունակությունները։ Նա հիվանդ էր։

Լենինի կինը՝ Կրուպսկայան, հազիվ նրա դեղերն էր հասցնում, բայց «Ճշմարտություն» անունը կրող թերթը՝ «Պրավդան» գրում էր, որ հեղափոխության առաջնորդը 24/7 ռեժիմով աշխատում է և միայն ցույց էր տալիս Լենինի «եթերային» կադրերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սկանդալ կլիներ, եթե այն օրերին պատահաբար բացահայտվեր Լենինի իրական վիճակը։ Նրա հիվանդ պատկերը եթեր տվողներին չեկիստները կգնդակահարեին։ Տեղում։

Հիմա ժամանակները փոխվել են։ Եթերային «կիքսերի» ու չստացված կադրերի համար կարող են ընդամենը աշխատանքից հեռացնել։

Անդրանի  Թևանյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով