Արևմտյան Հայաստանը պե՛տք է ազատագրվի Թուրքիայից և միավորվի Մայր Հայաստանին ու վե՛րջ

 

Հայտարարություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1915 թվականի ապրիլին Օսմանյան կայսրության իշխանությունը ղեկավարող երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության պարագլուխները ծրագրեցին, կազմակերպեցին և իրականացրեցին Հայերի Ցեղասպանություն, որի հետևանքով, 1915-1923 թվականներին իր քաղաքից, գյուղից ու տնից զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Օսմանյան կայսրության հայաբնակ ու հայաշատ նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի Հայ բնակչությունը: Հայերի ցեղասպանությունն իրականացվեց անմարդկային դաժանությամբ ու նպատակային փուլերով․ 600 Հայ մտավորականների  աքսորեցին, ենթարկեցին կտտանքների՝ հասցնելով մահվան, այնուհետև Հայ զինվորներին զինաթափեցին ու ոչնչացրեցին, իսկ անզեն ու անպաշտպան մնացած խաղաղ Հայ բնակիչներին  տեղահանեցին՝ ճանապարհին, հատուկ ստեղծված չեթենական ջոկատների և մոլեռանդ թուրք ու քուրդ հրոսակների կողմից, դաժան մեթոդներով ենթարկելով բնաջնջման:

Ցեղասպանելով  Հայ Ժողովրդին՝ Օսմանյան Թուրքիան փորձեց լուծել իր առջև դրված պանթուրանական ազգայնամոլական գլխավոր ծրագիրը. ստեղծել թուրքական էթնոսով կազմված Թուրքիա, որտեղ տեղ չէր լինի Հայերի և մնացած քրիստոնյա ազգերի համար, ուստի նրանք կիրառեցին թուրքերին հոգեհարազատ ու փորձարկված դաժան ոճիր՝ Հայի պատմական Հայրենիքում ոչնչացնել հայկական գենը՝ զրկելով Հայ էթնոսին հայրենիքից և Հայի պատմական հայրենիքը դարձնել թուրքի վաթան:

Ցեղասպանությունը Հայ Ժողովրդի բազմադարյա պատմության ողջ ընթացքում դարձավ ամենաողբերգական էջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եղեռն ապրած Հայը սփռվեց աշխարհով մեկ ու կարողացավ պահպանել իր լինելությունը։

Հայի արյունից անհնար է հանել իր Հայրենիքը՝ Հայաստանը: Հայը, որպես ողջամիտ, հեռատես ու վճռական գոյ, ընդունել է թուրքերի հասցրած մահացու հարվածները և միակամ ու աննկուն կռվել ու անպայմանորեն հաղթել։

Ազգային գոյամարտի շնորհիվ մենք ազատագրելո՛ւ և տիրանալո՛ւ ենք մեր պատմական Հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին, և տեսնելու ենք այն օրը, երբ Հայի հավաքական ուժը հաղթելու է իր գոյապահպանման դարավոր ճակատամարտում:

Մենք տե՛ր ենք եղեռնազարկ յուրաքանչյուր  Հայի հոգու հիշատակին։

Մենք տե՛ր ենք հայաթափված Արևմտյան Հայաստանին։

  «Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությունը   հայտարարում է, որ  Արևմտյան  Հայաստանը պե՛տք է ազատագրվի Թուրքիայից       և միավորվի  Մայր  Հայաստանին  ու  վե՛րջ:

 Աստված  պահպանի  Հայաստանը, Արցախը, Հայ  Ազգը  և  Հայոց Սուրբ  Հողը:

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

 կուսակցության   Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով