ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

Հարությալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վեր հառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուր հինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջո՛ւմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նախնյաց հանդեպ ունեցած սիրո և երախտիքի վկայագիրն է, հայի ոգու ամրության և բյուր հաղթանակների հավաստագիրը: Ցեղասպանության ժամանակ նահատակվեցինք, իսկ Արցախյան պատերազմով հառնեցինք…Այսպիսին է մեր ընթացքը:

Ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության հիշատակը, հայցում ենք սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն:

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով