Daily Archives: 25.04.2020

Կրակոցներ` Երևանում. Ոստիկանությունը հաստատում է.168.am

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ այսօր` ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում, իսկ ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ 168.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին… Կարդալ ավելին »

Ցավալի է, երբ իմ համագյուղացին, ով ճակատագրով սահմանապահ է, ասում է, որ ինքն իրեն ՀՀ լիարժեք քաղաքացի չի զգում

Նիկոլ Փաշինյան, կարանտինի մեջ գտնվող սահմանապահ գյուղացիների կարիքներն ինչպե՞ս եք պատրաստվում հոգալ: Օրեր շարունակ զանգեր եմ ստանում բաղանիսցի տասնայկ բնակիչներից, ովքեր նաև իմ համագյուղացիներն են և որոնք նպաստառու չեն, թոշակ չեն ստանում և առանց աշխատանքի տանը մեկուսացված են: Համագյուղացիներս բողոքում են, որ գյուղում համայքապետարանի կողմից հատկացվող օգնություններից չեն օգտվել, քանի որ դպրոց հաճախող երեխա չունեն, կարիքավորների շարքերում չեն: Բայց մի՞թե կրակի տակ ապրելն ու աշխատանք չունենալը բավաական չէ, որ կառավարությունը հաշվի առնի: «Բոլորն էլ ապրել են ուզում, իսկ եթե տանից քայլ անել չի կարելի, ապա ո՞նց ապրենք, պարոն վարչապետ»,- ասում են նրանք: Ինձ բազմիցս խնդրել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի անձնական էջին իրենց անունից նամակ ուղարկել: Ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են «դուխով» կարգախոսով հանդես եկող մարդու խոսքերին, ով նախկինների անունը շահարկելուց բացի դեռ ոչ մի ծրագիր չի իրականացրել: Ցավն էլ հենց դա է, որ երկիրը շենացնելու տարբերակներ իբր առաջարկողն այսօր զբաղված է սեփական «ես»- ի գովազդով: Ուշքի եկեք, պարոն Փաշինյան: Այստեղ սահմանապահն է ապրում, իսկ սահմանը Ձեր երկրի դարպասն է: Ուրեմն ինչո՞ւ չեք հիշում, որ սահմանապահ գյուղացին էլ է մարդ, որն ապրել է ուզում: Այստեղ մեքենա ունեցողն էլ, չունեցողն էլ կարիքավոր է, որովհետև ապրում են հարևան երկրի դիտակետում: Ասել եմ ու շարունակ ասելու եմ, որ Ձեր ասած նախկիններն այս սահմանի համար խնդիրներ են լուծել՝ խմելու ջրագծի կառուցումից սկսած, վերջացրած գազաֆիկացումով: Նախկինների ժամանակ էլ են եղել կարանտինային և պատերազմական օրեր, երբ կրակոցից ու քամուց տների տանիքներ են վնասվել, որը պետությունը փոխհատուցել է: Բնակիչների դիմումներին միշտ ընթացք է տրվել, դրամական օգնություն են ստացել, իսկ դուք ի՞նչ եք արել… Ինձ համար ցավալի է, երբ իմ համագյուղացին, ով ճակատագրով սահմանապահ է, ասում է, որ ինքն իրեն ՀՀ լիարժեք քաղաքացի չի զգում, քանի որ կառավարության կողմից անտեսված է: Պետության համար սահման պահողն այս դժվարին օրերին չպիտի իրեն անտեսված զգա և ստիպված լինի պարտքով ալյուր ու հաց գնել: Բաղանիսի անունն եմ շեշտում, բայց համոզված եմ, որ նույն վիճակը հարևան մյուս գյուղերում է: Ուշքի եկեք, Ձեր արարքը նման չէ երկրի համար մտահոգ ղեկավարի արարքին:… Կարդալ ավելին »

Մարդիկ աշխատանք են կորցնում,բիզնեսներ է փակվում,կոմունալներն ու վարկերը չեն կարողանում մուծել իսկ Նիկոլը միլիարդներա հատկացնում նոր ոստիկանություն ստեղծելու համար

«Մարդիկ աշխատանք են կորցնում,բիզնեսներ է փակվում,կոմունալներն ու վարկերը չեն կարողանում մուծել իսկ Նիկոլը միլիարդներա հատկացնում նոր ոստիկանություն ստեղծելու համար: 16 միլիարդ դրամ, և մենք կունենանք նոր հագուստներով, նոր մեքենաներով ու նոր որակի ոստիկաններ ու Ներքին գործերի նախարարություն Ի դեպ 12միլիարդը մերոնք,մնացածը կտան միջազգային կազմակերպությունները»-գրել  է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը

Արթիկում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից: «Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։ Նոր… Կարդալ ավելին »

«Հարազատներին առաջարկել են 100 000 դրամ , որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն ,որ մարդը մահացել է կորոնավիրուսից».Նունե Ներսիսյան

Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին ,ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին : Չէի խոսում ,որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը : Նամակներից մեկում ասվում է ,որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից ,և երբ դին տարել են… Կարդալ ավելին »

Արդյոք երկու տարի անց դուք ստացա՞ք այն ինչ Ձեզ խոստացել էին

Այսօր Քաղաքացու օրն է, և մի բան եմ ուզոմ ասել մեր ժողովրդի մեջի քաղաքացի (պողոսներին), ուշադիր լսեք` դուք և Ձեզ լավ համոզել էին, որ Սերժ Սարգսյանը չարի մարմնավորումն է մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան։ Ցավոք սրտի, մինջ օրս կան Նիկոլանման մարդիկ որոնք տառապում են Սարգսյանական… Կարդալ ավելին »

Նոր կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 4֊ը բուժվել են

Ապրիլի 25֊ի ժամը 11։00֊ի դրությամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 4֊ը բուժվել են։ Արցախ/Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մեկուսացման մեջ է գտնվում 17 քաղաքացի։ Արցախ / Տեղեկատվական շտաբ

ՀՀ 6 մարզում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 81, մահվան՝ 1 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, ապաքինվել է ևս 75 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից մահացած պացիենտը 71 տարեկան է եղել և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71… Կարդալ ավելին »