Daily Archives: 20.04.2020

Վարչապետն անհիմն պիտակավորում է լրատվականներին և լրագրողական համայնքին, ինչը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և կանխակալ վերաբերմունք է ստեղծում այս կամ այն լրատվականի շուրջ․ «Մեդիա պաշտպան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով անդրադառնալով քաղաքական մի շարք հարցերի՝ խոսեց նաև լրագրողների մասին. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ… Կարդալ ավելին »

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին

Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։ «Կորոնավիրուսից մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նիկոլին մի բան հիշեցնել, որ վերջին անգամ հայ ժողովրդին թուրք սուլթաններն ու «կիրթ» կոլեգադ են սպառնացել տներից հանել ու փողոցներում մորթել իրենց ենիչերիների միջոցով․․․

Թե բա տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության դեմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերով (Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկը ու ՊՈԱԿ-ը վկա), որոնք վարձատրվում են ՀՀ-ից գողացված փողերով, ոնց կասեր դասականը՝ «Իյա՜, իրոք»: Նիկոլի և իշխանությունների համար ամենակոմֆորտ տարբերակը, որով և առաջնորդվում են, իշխանության գալուց հետո նախկին իշխանությունների թիրախավորումն ու իրենց բոլոր… Կարդալ ավելին »

Վթար Դավթաշեն վարչական շրջանում. կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 21:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ս.)… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը: «Սովետական մտածողություն է, երբ մտածում էին, որ դասատուն չի… Կարդալ ավելին »

Երկար ժամանակով լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղի արևելյան մասը, 10:00-16:00 Գյումրի քաղաքի Այվազովսկի, Գարեգին Նժդեհի, Շերբինա, Չայկովսկի փողոցները և Շիրակ շին. Բանավանը, 12:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ և Սիզավետ գյուղերը,… Կարդալ ավելին »

«Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան  Երվանդ  Վարոսյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի կարևոր մասը նախկին հանցավոր ռեժիմը չէր, անհնազանդ դատավորներից ազատվելու անոնսը չէր, ծախու լրագրողների մասին պատմությունը չէր… Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ ❤️: Սրտիկ էր դրել, նախկին բոլոր-բոլոր, հանցավոր-հանցավոր ռեժիմների ժամանակ (1991 թվից) ՀՀ Գերագույն դատարանի, հետո վճռաբեկ դատարանի մի դատավոր, ով… Կարդալ ավելին »

Հրդեհ վարկային կազմակերպությունում

Ապրիլի 20-ին, ժամը 04:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Գլաձոր ՈՒԿՎ» ՓԲԸ-ի նախասրահում: Հրդեհը մեկուսացվել է… Կարդալ ավելին »