Daily Archives: 14.04.2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։ Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Հագեցած քառօրյա ԱԺ-ում. ԿԲ նախագահ են ընտրելու Բաբկեն Արարքցյանի փեսային. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են: Ավելին․ հինգշաբթի օրը խորհրդարանը կընտրի նաեւ ԿԲ նախագահ, «Իմ քայլը», ինչպես հայտնի է, ներկայացրել է Բաբկեն Արարքցյանի փեսա Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:… Կարդալ ավելին »

Երևանում և Լոռու մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան փ. 187 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Լոռու մարզում՝ 11։00-16։00 Պուշկինո գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը իրավապահներից պահանջել է վերաբացել բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով կարող են փող բերել բյուջե.«Փաստ»

««Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով վերաբացել վարույթներում գտնվող բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է տարբեր ճանապարհներով փող ապահովել պետբյուջե, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամը լուրջ հարված է հասցրել բյուջեին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ… Կարդալ ավելին »

Իշխանությունը կորցրեց հասարակությանը համախմբելու և ատելության խոսքին վերջ տալու հնարավորությունը.«Փաստ»

«Համավարակի տարածումը որոշակիորեն դանդաղեցրել է քաղաքական զարգացումների ընթացքը, սակայն ընդհանուր քաղաքական մթնոլորտի փոփոխություն չի նկատվում։ Խնդիրն այն է, որ պետության առաջ ծառացած խնդիրների կոմպլեքսը պետք է հնարավորություն տար առժամանակ մի կողմ դնել քաղաքական մոտեցումները և համախմբել հանրությանը։ Սակայն իշխանություններին պատել է սեփական անսխալականության զգացումը, նրանց մեծամտությունը հասել է այնտեղ, որ իրենց թվում է՝ եթե հանրության… Կարդալ ավելին »

Կառավարական ամառանոցի, այդ թվում՝ վարչապետի տան խոհարարը կորոնավիրուսով վարակված է.«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։ Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, և սպասում են, որ թեստը բացասական կլինի։ «Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում… Կարդալ ավելին »

Բուռն քննարկումներ՝ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգ դրության երկարաձգմանը.«Հրապարակ»

«Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը ևս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետևանքների կհանգեցնի: Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, և… Կարդալ ավելին »

Տպավորություն է, թե 100 փաստի տրամաբանությամբ ինչ-որ գործողություն է՝ ընդամենը թվեր հնչեցնելու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիր մասին.«Հրապարակ»

«Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ կառավարության քայլերը՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետևից և կանխարգելման գործընթացներ չի իրականացնում, էլ չենք ասում, թե սկզբնական շրջանում որքան անլուրջ էր մոտեցումն այս արհավիրքին»: Ի՞նչն է պատճառը` կառավարելու հմտության պակա՞սը, թե՞ ֆինանսների դեֆիցիտը։ «Ոչ փորձառու, ոչ կոմպետենտ մարդիկ են շատ հաճախ զբաղեցնում պատասխանատու… Կարդալ ավելին »

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ.«Ժողովուրդ»

«Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր… Կարդալ ավելին »

100 ավտոբուսի մրցույթն ընդամենը «բլեֆ» է, կառավարությունը մերժել է ոչ միայն վարկի երաշխավորությունը, այլև այդ նախագծի ֆինանսավորումն ընդհանրապես.«Իրատես»

«Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետևից է «հաղորդակցվում» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի և Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։ Օրերս նա հայտարարել է, թե շուտով տեղի կունենա… Կարդալ ավելին »