Daily Archives: 11.04.2020

Հարիֆապատում

1․ Իշխանության մեջ նվիրյալ չկա։ Մենք հո հարի՞ֆ չենք, որ քիչ փողով աշխատենք։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի։ Հանուն ինչի՞ կամ ո՞ւմ։ 2. Իշխանությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ կարող ենք՝ դա կանենք։ Ավելին մեզանից չսպասեք, հո հարի՞ֆ չեք։ Վերջին երկու օրվա ընթացքում… Կարդալ ավելին »

«Ուղիղ խոսքը մենակ էշին են ասում»․ Արգիշտի Կիվիրյան

  Ամեն անգամ, երբ ռուսական այս կամ այն պաշտոնյան կամ Կրեմլյան վերլուծաբանը հայտարարում են, որ գազի սակագնի հետ կապված հարցը Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն տնտեսական մակարդակում ու միմիայն «Գազպրոմ»-ի հետ, սա նշանակում է, որ ոչ թե այդ հարցը լուծում է «Գազպրոմ»-ը, այլ ընդամենը բացեիբաց հասկացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության, ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի… Կարդալ ավելին »

Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուս․ կենտրոնի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին․ կա զոհ

Ապրիլի 10-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում «Mercedes-Benz… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29 նոր և բուժվելու 24 դեպք, մահվան՝ 1 դեպք

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Գրանցվել է մահվան 2 նոր դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է, որ մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից երեկ մահացած 81 և 86 տարեկան պացիենտներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։ 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք… Կարդալ ավելին »

Երևանի Անդրանիկի փողոցի ավտոտնակներից մեկի նկուղային հարկում բռնկվել է հրդեհ․ կա զոհ

Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել… Կարդալ ավելին »

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին

  Ապրիլի 10-ին, ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Սուրեն Խ., ծնված 1991 թ․)… Կարդալ ավելին »

«Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով». Նիկոլ Փաշինյան

  «Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Արագ որոշումների և քաղաքական կամքի դրսևորման ժամանակն է՝ հանուն Ազգի և Պետականության

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համաշխարհային բարդ, սրվող զարգացումների և համաշխարհային պանդեմիայի իրավիճակում բոլոր պետությունները արտաքին և ներքին քաղաքական նոր նշաձողեր են սահմանում: Հիմնականում, վիրուսի դեմ պայքարին զուգահեռ, ընթանում է նաև քաղաքական իավիճակից բխող նոր առաջնահերթությունների սահմանում, պետական ինստիտուտների և տնտեսական ողնաշարի ամրացում: Այլ կերպ ասած՝ բոլորն ամրացնում են իրենց պետական իմունիտետը, որպեսզի ոչ միայն դիմակայեն վիրուսա-ռազմա- քաղաքական… Կարդալ ավելին »