Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ

Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով:

Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում:

Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չէ, տղերք դուք լավ չեք պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը և ձեր անձնական պատասխանատվությունը թե հիմա՝ այն պատշաճ կառավարելու ուղղությամբ, թե հետո, եթե, Աստված մի արասցե, ձնագնդին դառնա ձնաբուք:

Ի՜նչ հանրաքվե, ի՜նչ ընտրություններ, ի՜նչ պարգևավճարներ…

Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ:

Առողջություն բոլորիս:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով