Երեւանի շենքերից մեկի բնակիչներին հորդորել են դուրս չգալ.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է.

«Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ Երեւանի նորակառույցներից մեկից բարձր ջերմությամբ հիվանդ են հոսպիտալացրել հիվանդանոց:

Բժիշկները շենքի բնակիչներին ասել են, տնից դուրս չգաք, մինչև բժշկական ստուգայց  անցկացնենք շենքում: Քաղաքացիներից մեկը  նույնիսկ փորձել է հյուր գնալ այդ շենքի բնակիչներից մեկին, սակայն տանտերը թույլ չի տվել մինչեւ ստուգայց չկատարեն: Մեզ փոխանցած տեղեկության մասին պաշտոնական մեկնաբանություն չկարողացանք լսել, քանի որ առողջապահության նախարարի խոսնակը մեզ դատի է տվել եւ որոշել է դադարեցնել համագործակցությունը մեր լրատվամիջոցի հետ: Այնպես որ  եթե պարզվի, որ ինֆորմացիան ճիշտ չէ, ապա ողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով