Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին.
[email protected][email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ կապված` զանգել (010) 59-68-40 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգել (010) 59-61-25 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով