Ո՞վ կսպասեր, որ հեռավոր 1988 թ․ գրաքննությունը կկրկնվի 2020-ին.«Հրապարակ»

«Երբ հեռավոր 1988 թվականին առաջին անգամ խմբագիր նշանակվեցի, երկիրը նորից խառնաշփոթի մեջ էր՝ սովետական դարաշրջանն արագ տեմպերով հեռանում էր, սակայն նոր երկիրը դեռ չկար, և հին համակարգերը դիմադրում էին։ Ճիշտ է՝ թերթն ընդամենը գործարանային էր, բայց 2 հազար տպաքանակ ուներ, որն անվճար բաշխվում էր հսկա գործարանի աշխատակիցներին և բավականին ազդեցիկ էր։

Թերթի յուրաքանչյուր համար՝ մինչև տպագրությունը, պետք է անցներ «գլավլիտով»՝ պաշտոնական գրաքննությամբ։ Իսկ «գլավլիտը» Մամուլի շենքի 2-րդ հարկում, անգամ շոգ ամռանը սև կոստյում հագած մի ջղաձիգ տղամարդ էր, ով խոշորացույցով կարդում էր մեր թերթի բոլոր նյութերը և ամեն տողի համար այնպես կռվում, ինչպես սևաստոպոլյան ռազմաճակատում կռվել էին իր նախնիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշողությանս մեջ դաջվել է Գդլյան-Իվանով գործի մասին հոդվածը, որտեղ նկարագրել էինք, թե ինչ բացահայտումներ են արել Միջին Ասիայում այս երկու քննիչները՝ ինչ յուրացումների շղթա են հայտնաբերել։

Բնականաբար, օգտվել էինք պաշտոնական տեղեկատվությունից՝ վերլուծելով և հետևություններ անելով, ինչը «գլավլիտին» դուր չեկավ, և փորձեց հանել տալ այդ նյութը։

Հիշում եմ իմ՝ երիտասարդ խմբագրիս համառ վեճը, որի արդյունքում նյութը՝ փոքրիկ շտկումներից հետո, մնաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞վ կսպասեր, որ տասնամյակներ անց՝ 2020 թվականին, ես գրեթե նույն իրավիճակում կհայտնվեմ՝ որպես խմբագիր, և ստիպված կլինեմ պայքարել ազատ խոսքի մեր իրավունքի իրացման համար։ Եվ ո՞վ կսպասեր, որ գրաքննության ջատագովը կդառնա իմ նախկին գործընկերը, որը նույնպես տասնամյակներ շարունակ պայքարել է ազատ խոսքի իրավունքի համար և ժամանակին ոչ քիչ ջանքեր է դրել իր հիմնադրած թերթում ազատորեն գրելու և լիարժեք արտահայտվելու համար։ Պատմությունը կրկնվո՞ւմ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով