«Վարչապետը Վրաստանում կրկին իրեն համեմատել է Հիսուսի հետ և սա արդեն խրոնիկ բնույթ է կրում». Վահան Բաբայան

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է  քաղաքական մեկնաբան Վահան Բաբայանը․ «Վարչապետը Վրաստանում կրկին իրեն համեմատել է Հիսուսի հետ:Սա արդեն խրոնիկ բնույթ է կրում և բավականին մտահոգիչ է:

Նախ Աստծո անունը նման ֆորմատներում հոլովելը, ըստ Աստվածաշնչի, բոլորս գիտենք, որ չի կարելի, բայց արի ու տես, որ Նիկոլին դա չի վերաբերում:
Զարմանալին այն է, որ նա խոսում է կադրային քաղաքականությունից և օրինակ է բերում Հիսուսին, հիմա լավ, ո՞նց էս մարդուն բացատրեն կամ ո՞վ բացատրի, որ Հիսուսը կադրային քաղաքականություն չի վարել և չի ունեցել կադրեր, չի զբաղվել քաղաքականությամբ:
Նման հայտարարություններին, կարծում եմ, պետք է անպայման արձագանքի Հայոց Սուրբ Առաքելական Եկեղեցին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ livenews.am -ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով