Սեյրան Սարոյանը չի մասնակցել «չարաբաստիկ» խնջույքին. Վարակվածը նրա հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկությունները, որ Սարոյանի որդիներն ու հարսն էլ են ներկա գտնվել միջոցառմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին, իսկ Սարոյանը գերդաստանի հետ Երեւանի վրացական ռեստորաններից մեկում նշելիս է եղել կանանց տոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով