Կորոնավիրուսային թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է. Ա.Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին:

«Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է»,- հայտնեց նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա:

«Դիմակների մասով նշեմ, որ բժշկական հիմնարկներին տրամադրելու քանակներ ունենք, մոտավորապես 200 հազարի չափով: Գիտենք, որ մոտավորապես 300 հազար ներկրում է եղել Հայաստան, սակայն ձեռքբերման գինը դրսում ի սկզբանե շատ բարձր է եղել, և այդ բարձր գնով սպառելն առաջացնում է տպավորություն, թե սպեկուլյացիա կա: Հիմա ՏՄՊՊՀ-ը, հանրային իրազեկում անելով և ներմուծողի հետ քննարկելով, փորձում է այդ հարցը լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:

«Դա պետք է կրի հիվանդ մարդը՝ մյուսներին պաշտպանելու համար, կամ այն մարդը, ով շփվում է  հիվանդի հետ՝ ի դեպ բոլոր շնչառական հիվանդությունների դեպքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախախարն այս անգամ ևս նշեց, որ վիրուսը տաք եղանակին ոչնչանում է՝ որպես օրինակ նշելով այն, որ տաք երկրներում այն հազվադեպ է տարածվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով