Իշխող ուժը քննարկում է քարոզարշավի հնարավոր տարբերակներ. որոշում է կայացվել մեկ շաբաթ սպասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից, սակայն «ԱՅՈ»-ի ակտիվ քարոզչության մեկնարկը երեկ չտրվեց։ Ինչպես հայտնի է, նախօրեին էլ կորոնավիրուսի հաստատման պատճառով չեղարկվեց «Մարտի 1»-ին նվիրված երթը:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումներ են եղել, թե ինչպես վարվեն: Երեկ արդեն պատգամավորները լրագրողների հետ զրույցներում մեկնաբանում էին, թե ԱԺ նիստերի պատճառով քարոզչություն, որպես այդպիսին, չի լինի կամ կլինի պասիվ:
Եվ, մեր տեղեկություններով, իսկապես որոշում է կայացվել այս մեկ շաբաթում քարոզչություն չիրականացնել և սպասել: Սակայն քննարկումներ են եղել նաև դրանից հետո սպասվող գործընթացների շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչ կլինի մեկ շաբաթից, և քանի կորոնավիրուսով վարակված կարող է լինել, դեռ վաղ է ասել: Եվ հետաքրքիր է, որ առկա չեն ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկման մեխանիզմներ, և այն, այնուամենայնիվ, տեղի կունենա: Այս ընթացքում իշխող ուժը նաև քննարկում է քարոզարշավի հնարավոր տարբերակներ»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով