Հայկական նորօրյա «Հիտլերը» Սյունիքում կրկին գոռգոռում է.Վահան Բաբայան

Ինչքան էլ ուզենաս լսել չի լսվում Ադոլֆ Հիտլերին հիշեցնող այս բարբաջանքը,եթե տեսանյութը չնայես և հայերեն չիմանաս հաստատ կկարծես,որ լսում ես ֆաշիստական Գերմանիայի 30-ականների ֆյուռերի ելույթներից,նույնիսկ ինտոնացիան է նման:

Կրկես հիշեցնող այս ներկայացումը,որը կրկին անգամ նվիրված է նախկիններին ոչ մի աղերս չունի իրական խնդիրների և դրանց լուծման հետ:
Մարդը ունի մտածելու ունակություն ես հավատում եմ հայ մարդուն,նա չի կարող երկու տարի շարունակ նույն պլաստինկան լսի ու հավատա այս հեքիաթներին: Սյունիքը մեր հերոսական մարզն է,այն չի կարող հանդուրժել կեղծ դերասանների,իրական սյունեցին հիմա ամաչում է,որ այս ցածր որակի լապշան հրամցվում է իրեն որպես ճշմարտություն և մի նախկին լրագրող այսօր մատ է թափ տալիս և սպառնում թևեր կտրել,գոռգոռում և ճվճվում է իբր թե ժողովրդի իրավունքների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունեցին լավ կանի հարց տա «ֆյուռերին»
Էդ որ ընտրությունները նախկինում կեղծվել են էդ ոնց՞ է բա ինքը մանդատը վերցրել և իր ասելով կեղծված ընտրություններից հետո գնացել ԱԺ պատգամավոր աշխատել:Դե թող բողոքեր չվերցներ,ոչ իր ոչ էլ իր խմբակցության մանդատները:

Սյունեցին թող հարց տա ,էդ ինչ՞ պարգևավճարներ եք բաժանում ձեր չինովնիկներին միլիոններով իսկ հպարտ քաղաքացուն կոպեկներ եք տալիս:

Եվ վերջապես թող հարցնեն բա երկու տարի առաջ էլ նույն երգն էիք երգում անցել է երկու տարի ի՞նչը փոխվեց իր ու իր ընտանիքի,քաղաքի կամ գյուղի կյանքում,որ հիմա եկել նորից գործ անելու փոխարեն փնովում ու վատաբանում ես նախկիններին ու նորից ձայն ես խնդրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով