«Հայբիզնեսբանկ». Քանի որ Ձեր առողջությունը կարեւոր է մեզ համար

Բոլորիս համար չափազանց կարեւոր է մեր ընտանիքի եւ հարազատների առողջությունը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մեծ ընտանիքի մասն են կազմում ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործընկերներն ու հաճախորդները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ քայլեր է ձեռնարկել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ապահովել է Բանկի Գլխամասային գրասենյակն ու մասնաճյուղերի բոլոր տարածքներն ախտահանող լուծույթներով եւ վարակի տարածումը կանխարգելող այլ անհրաժեշտ նյութերով: Տեղադրվել են ձեռքերի ախտահանիչ սարքեր: Ավելացվել է առավել հաճախ օգտագործվող մակերեսների ախտահանման հաճախականությունը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հետաձգել է գործուղումները, ինչպես նաեւ մի շարք ներքին միջոցառումների կազմակերպումը:

Մենք միշտ սպասում ենք Ձեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ: Սակայն Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից եւ առցանց բանկային ծառայություններից:

Եթե վերջերս եք վերադարձել արտասահմանյան ուղեւորությունից, խնդրում ենք հետաձգել Ձեր այցը Բանկ` առնվազն երկու շաբաթ: Այնուամենայնիվ, եթե այցը հնարավոր չէ հետաձգել, խնդրում ենք Բանկի բաժանմունքներում պահպանել Ձեր եւ մյուսների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս իրավիճակը: Բանկային ծառայություններից օգտվելու առումով լուծումները պարզ են: Հնարավորինս զերծ մնացեք կանխիկ դրամական միջոցների օգտագործումից: Հնարավորինս զերծ մնացեք կանխիկ դրամական միջոցներով վճարումներ կատարելուց:

Օգտագործեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտը որպես վճարման միջոց: Օգտվեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ինտերնետ բանկինգ եւ #MobileBanking ծառայություններից, որոնք թույլ են տալիս կատարել տասնյակ բանկային գործառնություններ պարզ, հարմար եւ արագ՝ առանց Բանկ այցելելու:

Եթե ունեք հրատապ հարցեր, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Զանգերի կենտրոն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Զանգերի կենտրոնին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով:

Հետեւեք մեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, Ձեր առողջությունը կարեւոր է մեզ համար

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով