Այո և ոչի կռիվ ենք տալիս ,ու չենք բացատրում մարդկանց այո- ի դեպքում ի՞նչ վտանգներ են սպասվում հայկական ավանդական ընտանիքներում

Դե իհարկե պետականամետ ,ազգասեր մարդը ,երբ պետության ղեկին է լինում ,այդ պետությանը վտանգներ չեն սպառնում :Այո և ոչի կռիվ ենք տալիս ,ու չենք բացատրում մարդկանց այո- ի դեպքում ի՞նչ վտանգներ են սպասվում հայկական ավանդական ընտանիքներում,թե ի՞նչպես կարող են այլասերվածությունը տարածել և փոխել հայի գենը:Եվրևի թե բացեմ փակագծերը և վերլուծեմ ինչի մասին է խոսքս:

Ստամբուլյան կոնվենցիայի տարբեր դրույթներում թաքնված սպառնալիքներ կան`ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ, ինչը, ըստ ինձ,թաքցնում է ՀՀ կառավարությունը: Այն թեզը ,որ իբրև ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից որևէ վտանգ չկա, որ իբր կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը, կառուցվածքը, որ պետությունները ստիպված չեն լինելու փոխել ընտանիքի վերաբերյալ ավանդական պատկերացումները, սա կեղծիք է: Բացատրեմ՝ կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյո՞ք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն՝ զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը, ընդ որում՝ նրանք կարող են լինել և նույն սեռի, և տարբեր: Ի դեպ, զուգընկերներ ազգականների մեջ էլ են լինում: Կոնվենցիայի մի շարք հոդվածներով` պետությունների առաջ պահանջ է դրվում, որ ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտպանելու զուգընկերներին:Կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն նաև կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական, մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով:Եթե վերլուծենք այս հոդվածը կհասկանանք ,որ պետք է
արմատախիլ արվեն նախապաշարմունքները, ավանդույթները, սովորույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման վրա`գենդերային հավասարություն: Թաքնված վտանգներից են նաև այն ,որ հոդված 4-ում գրված է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ միջազգային փաստաթղթերում հստակ սահմանված է, որ սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով խտրականության արգելքը ենթադրում է սեփական գենդերի ազատ ընտրություն անձի կողմից, համապատասխան քարոզի իրավունք տեղեկատվական հաղորդակցության բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնության իրավունք: Ստացվում է այն ,որ կեղծիք է հնչում կառա արության կողմից, թե 3-րդ գենդերը պահպանված չէ կոնվենցիայում: Իսկ հոդված 60-ում ասում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ ապաստան հայցողների գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընթացակարգերի ընդունման ուղղությամբ, այդ թվում՝ փախստականի կարգավիճակ տալու խնդրի լուծման: Ստացվում է ,որ կոնվենցիայի ընդունման դեպքում արտերկրից հարյուրավոր նույնասեռական կամ տրանսգենդեր զույգեր կարող են, որպես զուգընկեր, Հայաստան գալ և գենդերային բաղադրիչի հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալ:

Ահա այս ամենն է այո- ի քարոզը ,սա է լինելու ապագան` եթե խորը քնից չարթնանա հայ ավանդապաշտ մարդը:

Պարացելսուս հկ-ի հիմնադիր Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով