Ջալալ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրե

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ»,- տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով