Daily Archives: 26.02.2020

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

«Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։ Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։ Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ»,-այս մասին իր… Կարդալ ավելին »

«Այո» շտաբի կողմից իրականացրած դրամահավաք-երեկոյից ու Նիկոլի ելույթից հետո, հասկանում եմ, որ պետք է պատրաստվել աննախադեպ ատելության քարոզի, նոր հնչեղ ձերբակալությունների և ստերի կուլմինացիայի տեսարաների

Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից: Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը: ՆԺԴԵՀ Պետության ներսում տեղի ունեցող ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի իր մտածողությամբ ու կատարած քայլերով: Այդպես էր նախկինում, այդպես է հիմա… Կարդալ ավելին »

«Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից… ».Գևորգ Պետրոսյան

  Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ «անբարեխղճության» բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)… Ասեք՝ տեսնեմ՝ եթե աշխատողը դիտավորյալ, անհիմն պատճառաբանությամբ, պաշտոնն… Կարդալ ավելին »

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն թերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշ­խատել են այս համակարգում: Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց… Կարդալ ավելին »

Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»: Հա, բողոքում… Կարդալ ավելին »

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։ Փաստացի, ցանկություն կա տեսախցիկներ չտեղադրել նաեւ 1500 խոշոր տեղամասերում: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս գաղափարը… Կարդալ ավելին »

Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը: «Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին: Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մա­սին եւ ասաց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբա­ցատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տա­րիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան»… Կարդալ ավելին »

Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Խաժակ Հ., ծնված 1986 թ.) և «Opel» (վարորդ՝ Սուրիկ Ա.,… Կարդալ ավելին »