Daily Archives: 19.02.2020

Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է․ «Գոլոս Արմենիի»

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին: «Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է,… Կարդալ ավելին »

Եղանակը կտաքանա

  Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ… Կարդալ ավելին »

Հովհաննես Մանուկյանը՝ Նոր Նորքի թաղապետ

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշել է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։ Նորք Մարաշում վարչական… Կարդալ ավելին »

ԳՇ պետին հասկացրել են՝ կարող է հեռանալ. մանրամասներ լարված նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների եւ Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Բանն այն է,… Կարդալ ավելին »

131 մլն պարգևատրում․ իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։ Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին,… Կարդալ ավելին »

«Մեր քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանության համոզված ջատագովներն են, կարող են ևս մի պահ կանգ առնեն, ու հարց տան՝ ինչու՞». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ մամուլում ակտիվ տարածում գտավ մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը, որով մենք կոչ ենք արել մեր աջակիցներին՝ հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալուց, և դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել գործող իշխանության կազմակերպած հակասահմանադրական միջոցառմանը։ Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն։ Այն ընդունվել է՝ փաստացի… Կարդալ ավելին »

«Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին». Գևորգ Պետրոսյան

  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու հասունության պահն սկսվում է այն ճշմարտությունը հասկանալուց, որ «ոգևորությունից խայտառակություն կես քայլ է»… Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին, ում կուրացրել է ժամանակավոր հաջողությունը…»։

ՊՆ-ն հերքում է սպաների` սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու համար Գերմանիա մեկնելը

ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իր ՖԲ էջում հերքեց Hraparak.am-ի աղմուկ հանած հրապարակումը, նաև ուղղակի հայտարարելով. «Իհարկե ոչ»: Նա հղում արեց ՊՆ պաշտոնական կայքի 2020թ. փետրվարի 14-ի հաղորդագրության վրա, ուր ներկայացված է ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն. – ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ից 13-ը մասնակցել է Բեռլինում անցկացված «Ներքին առաջնորդություն»… Կարդալ ավելին »