Daily Archives: 14.02.2020

Դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել է պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը։ Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով: Պաշտպանների պնդմամբ՝ գործը պետք… Կարդալ ավելին »

«Ի դեպ հիշեցման կարգով`Սուրեն Պապիկյանի համաներումով ազատվելը,տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք».Հովհաննես Խաչատրյան

Էն,որ ասում են`«գող սիրտը դող»հիմա Սուրեն Պապիկյանիննա: Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը հերիք չի թաքցրելա իր դատված լինելու փաստը,ավելին նաև խաբելա Հայաստանի«հպարտ քաղաքացուն»:Ու սա շարժվումա այն գաղափարով,որ լավագույն պաշտպանությունը դա հարձակումնա ու սկսում մեղավորներ փնտրել մամուլում,կամ ոստիկանական համակարգում:Պարոն, գործել ես հանցանք դա կարող է փակված լինել քո կյանքում,բայց դու պարտավոր ես այդ ամենը ի ցույց… Կարդալ ավելին »

Հեռու չէ օրը, երբ կտեսնենք ՍԴ դատավորներին ձերբակալելու փորձեր. ենթադրում եմ՝ արդեն «թխվում են» աղմկահարույց գործեր. Դավիթ Հարությունյան

Ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրական դատարանն ու ՍԴ կազմը ձևավորվի այս իշխանության կողմից, որովհետև դրանով հնարավորություն է ընձեռնվում չունենալ երկրում Սահմանադրական դատարան կամ ունենալ ցանկացած որոշում դակող ՍԴ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարդատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Իսկ իրականությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է իր… Կարդալ ավելին »

Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին

Ինչպես առավել վաղ հայտնել էի Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։ Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը: Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը,… Կարդալ ավելին »

Տղամարդը 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է

2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան… Կարդալ ավելին »

«ՔՊ նախագահ ,նախարար Պապիկյանը 2006թ դանակահարել է հրամանատարին».«Հրապարակ»

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է… Կարդալ ավելին »

Բաբաջանյանի հայհոյախառն նամակները իրական էին

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի վերջին եզրակացությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ: Խորհուրդն ուսումնասիրության է ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային… Կարդալ ավելին »

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին. քաղաքացիները 2 ժամից ավելի սպասել են, մինչև ժամանել է ճանապարհային ոստիկանության «մեծն» տեսուչը

shamshyan.com-ի փոխանցմամբ  փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դանիել Վարուժան փողոցում, բախվել են միանգամից 5 տրանսպորտային միջոց ու վթարից հետո քաղաքացիներն ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն 2 ժամից ավելի սպասել են, մինչև դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության Երևանի տեսուչը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող… Կարդալ ավելին »