Ֆիզիկական անձինք իրենց գումարները հանում են Հայաստանից.«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն  գրում է.

Անցած տարի ֆիզիկական անձանց կողմից հսկայական գումարներ են դուրս բերվել Հայաստանից։ Խոսքը միայն բանկային փոխանցումների մասին է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնական տվյալներով, դրանք կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար։

Միայն 2019թ. բանկային փոխանցումներն ավելացել են ևս 266 մլն դոլարով։ Աճը անցնում է 22 տոկոսից։

Ակտիվ արտահոսքի հետևանքով նվազել են տրանսֆերտային հոսքերից ներսում մնացած գումարները։ Դրսից մուտք եղած 1 մլրդ 958 մլն դոլարի դիմաց, ներսից գնացել է 1 մլրդ 454 մլն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ մնացած մաքուր մուտքերը կազմել են ընդամենը 504 մլն դոլար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած տարի դրանք նվազել են ևս 92 մլն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով։ Իսկ վերջին մի քանի տարիներին կրճատվել են առնվազն 2-3 անգամ։
5-6 տարի առաջ տրանսֆերտային հոսքերից մաքուր մուտքերը գերազանցում էին 1 մլրդ դոլարը, երբեմն էլ հասնում էին ընդհուպ մինչև 1,5 միլիարդի։

Հայաստանից գումարների արտահոսքի աշխարհագրությունը տարբեր է։ Դրանց մեջ մեծ մասնաբաժին ունի Ռուսաստանը։ Անցած տարի ֆիզիկական անձինք ՌԴ են փոխանցել 426 մլն դոլար։

Միացյալ Նահանգներ կատարած փոխանցումները հասել են 275 միլիոնի։ Եթե Ռուսաստանի դեպքում դրանք կրճատվել են, ապա ԱՄՆ դեպքում ավելացել են ևս 84 միլիոնով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով