Փողոցի շորերը հանելով ու պատգամավորի շորեր հագնելով՝ պատգամավոր չեն դառնում. Արթուր Ղազինյան

2018թ․ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի անունից, որն էլ իր համար դարձավ թակարդ։ Սակայն պետք է արձանագրենք, որ մենք պարբերաբար տեսնում ենք ինտենսիվ բանակցություններ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին։

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պարզապես հրապարակային էներգետիկայի ազդեցության տակ արված հայտարարություն էր, որին անմիջապես հետևեցին Ադրբեջանի պատասխանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկամանը՝ դա օրիգինալ երևալու համար արված հայտարարությո՞ւն էր, Արթուր Ղազինյանը նշել է, որ դա միացյալ Հայաստան ունենալու երազանք ունեցող մարդկանց բավարարելու համար արված հայտարարություն էր, միգուցե նաև «Սասնա Ծռեր» կուսակցության, ովքեր հայտնի են՝ միացյալ Հայաստան ունենալու իրենց դիրքորոշմամբ։

Հարցին՝ կա՞ փորձագիտական տեսակետ, համաձայն որի՝ նախորդ տասը տարիների Արցախի բանակցությունները ժխտելով՝ այս իշխանությունը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, Արթուր Ղազինյանը պատասխանել է. «Պետք է հասկանալ, որ պատերազմն էլ խնդրի կարգավորման ձև է, պարզապես ծայրահեղ։ Ադրբեջանը երեսուն տարի վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն՝ ենթարկելով այն երկկողմանի բլոկադայի, ներկայումս վարում է բանակցային գործընթացը սպառելու քաղաքականություն՝ ստանալով պատերազմի մանդատ»։

Խոսելով ներքաղաքական գործընթացների ու վերջին շրջանում տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների ու «ասֆալտին փռելու» օպերացինարերի մասին՝ Արթուր Ղազինյանը նշել է, որ հասարակությունը խելոք է, որը հիմա լռում է՝ կուտակելով բացասական էներգիան. «Իշխանության կողմից արտադրված բացասական էներգիան հասարակության կողմից ինչ-որ մի պահի, ինչ- որ մի տեղ ժայթքելու է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղազինյանը կոչով դիմեց բոլորին, որպեսզի ցուցաբերեն առավելագույն զսպվածություն, և հույզերը բավարարեն այլ տեղում. «Քաղաքական օպոնենտների վրա իշխանությունը բավարարում է իր հույզերը՝ ոստիկանությունն էլ դարձնելով դրանց բավարարման գործիք»։

Արթուր Ղազինյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել էմոցիոնալ պիկի վրա և դա միակ հարթակն է, ինչի վրա կանգնած է այս իշխանությունը. «Նիկոլ Փաշինյանը սովորական, ստանդարտ, համերաշխության մթնոլորտում շատ արագ կձախողվի։ Նրա կենարար ուժը էմոցիոնալ պիկը պահելն է»։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հայտարարությանը՝ ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անգրագետ հայտարարություն է արել և չի հասկանում, որ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչ չէ, Արթուր Ղազինյանը ասել է. «Ցավալի է, որ նման հայտարարություն է արել ԱԺ պատգամավորը, բայց ես կարող եմ միայն ժպտալ, որովհետև այդ հայտարարությունը ոչ մի հիմք չունի մեկնաբանության արժանանալու»։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ մարդիկ դեռ փողոցում են, և փողոցային շորերը հանելով ու պատգամավորի շոր հագնելով՝ պատգամավոր չեն դառնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով