Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ԲՀԿ-ն խրամատը լքել է ծանր մարտերի արդյունքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու եւ ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։ Արմատական թեւը զիջել է գործարար պատգամավորների ճնշմանը։

«Ամեն անգամ Նառայի ու Գեւորգի ելույթներից հետո կա՛մ ՀՔԾ-ն, կա՛մ ՊԵԿ-ը բզբզում են մեր բիզնեսները»,- խոստովանեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց ծանրակշիռ մեծամասնությունն էլ Ծառուկյանին համոզել է անշառ դիրք բռնել այս հարցում, հատկապես, որ Ծառուկյանն էլ «մի լավ օրի չէ», ու սպասել «կրիտիկական պահի» եւ Հրայր Թովմասյանի պատճառով չվտանգել սեփական ունեցվածքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով