Որևէ մեկդ 2018թ-ից հետո լսել՞եք Արցախի միջազգային ճանաչման մասին որևէ պատգամավորի կամ նախարարի կամ վարչապետի հայտարարություն

«Կցանկանայի շեշտել, որ ԵԽԽՎ-ն պետք է Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակով վեհաժողովին անդամություն տա, ինչպես տվել է օրինակ Պաղեստինին, քանի որ Պաղեստինն էլ չճանաչված պետություն է,բայց մասնակցում է վեհաժողովին, եթե չտվեց, ապա ստացվում է, որ նրանք առաջնորդվում ենք երկակի ստանդարտների քաղաքականությամբ»

Ասել եմ դեռ 2015թ-ին Ստրասբուրգում,ցավոք այսօր նման բաներ առաջ տալու փոխարեն,լսում ենք Ադրբեջանի համար էլ ընդունելի տարբերակների,նրանց անձնագրեր տալու փսիխոզի,Արցախի ադրբեջանական համայնքի և ոչ մի առաջարկ Արցախի սուվերենությունը հաստատելու և միջազգային ճանաչման տանելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որևէ մեկդ 2018թ-ից հետո լսել՞եք Արցախի միջազգային ճանաչման մասին որևէ պատգամավորի կամ նախարարի կամ վարչապետի հայտարարություն,ոչ իհարկե ոչ:Իսկ հարցրել՞եք երբևէ բա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ ՀՀ անելիք ունի՞,թե վերջ էլ չկա էդպիսի բան:Այդ օրակարգը վերջնական է փակված,թե՞…

Հարցրեք երբ կլինի հերթական ԱԺ հարց ու պատասխան մի վախեցեք հարցրեք:

Ռեֆորմիստնորի կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով